ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պարզվեց Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք. Փաշինյան

Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նշանակված հանդիպում չկա, կան քննարկումներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին՝ Փաշինյանն այն կառուցողական է համարել. «Հայտարարությունը համապատասխանում է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ մեր պատկերացումներին: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման: Չենք ասում, որ մինչև այդ հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի: Որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, ուրեմն բանակցելու կարիք չկա: Այսինքն, բանակցություններն այդ հարցերի լուծման նպատակ ունի, ոչ թե պետք է այդ հարցերը լուծվեն, հետո բանակցություններ լինեն»:

Փաշինյանը նշեց, որ նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս. «Համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական և տրամաբանական»,-ասել է Փաշինյանը:

Հարցին, թե որքանով է բանակցությունների համար մթնոլորտը հարիր հուլիսյան մարտերից հետո, Փաշինյանն ասել է, որ մթնոլորտը հարիր է այնքան, որքան այդ մարտերից առաջ. «Հուլիսյան դեպքերից առաջ մենք Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք համահունչ չէին բանակցային տրամաբանությանը: Կարծում եմ՝  միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է, որ Ղարաբաղի հարցը ունի բացառապես խաղաղ լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը: Մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, ադրբեջանն ասում էր, որ 24 ժամում ուժով կլուծի հարցը: Պարզվեց Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: