ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ԶՈՒ-ն իրականացնում է ամրաշինական աշխատանքներ որոշակի չեզոքացնելու մեր դիրքերի գերակայությունը. Տոնոյան

Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում են ամրաշինական աշխատանքներ որոշակի չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է News.am-ը: 

«Այս իրավիճակն արդեն երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիներն ունենալով վիրավոր ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ:

Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը տեղեկացված են այս ամենի վերաբերյալ: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որեւէ մեխանիզմ:

Այսօր ունենք զոհ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար հասկանալի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասել է նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: