ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր են հայտնաբերել

AlJazeera

Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով. առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում այդ հիվանդությամբ 5,11 միլիոնից ավելի մարդ է հայտնաբերվել:

Հիվանդանոցներում բուժում է ստանում 1 միլիոնից ավելի մարդ:

Վերջին մեկ օրում հիվանդների թիվն աճել է ավելի քան 14 հազարով: Մահացածների թիվը գերազանցել է 83 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 1132 մարդ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: