ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳՆ-ն օգտագործում է հնարավորությունը խմբագրելու նախկինում արտահայտած իր թեզերը

Վերջին մեկ օրվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկու անգամ՝ տարբեր հարթակներից, խոսեց արցախյան կարգավորման մասին: Հետաքրքրական է, որ երկու դեպքում էլ նախարարը բաց չթողեց առիթը խմբագրելու կամ վերախմբագրելու ավելի վաղ իր կողմից արտահայտված մտքերը:

Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մնացականյանն անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրին՝ տալով բավական բազմակողմանի ու սպառիչ պատասխան: Եթե այս ելույթը համեմատենք ԱԳ նախարարի նախորդ՝ “Ինտերֆաքս” լրատվականին տված հարցազրույցի հետ, որի գլխավոր նպատակը, կարծես, հավաստիացնելն էր, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, ապա այսօր փոխզիջումների մեր պատրաստակամությունը ներկայացվեց շատ ավելի բալանսավորված տեսքով. «Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը:... Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է», - նշեց Մնացականյանը:

Այսօր ԱԳ պաշտոնական կայքում հրապարակվեց նաև իսպանական «EFE» լրատվական գործակալությանը արտգործնախարարի տված հարցազրույցը, որտեղ կրկին անդրադարձ կար արցախյան կարգավորման գործընթացին: «Մեզ համար ամեն ինչ սկսվում է անվտանգությունից: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էկզիստենցիալ անվտանգությունից, բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,-շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը՝ կարծես խմբագրելով և լրացնելով դեռ 2018-ից իր կողմից շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության» մասին թեզը՝ չմոռանալով հիշատակել նաև կարգավիճակի մասին:

Սեփական սխալներն ու բացթողումները խմբագրելու, կամ նման փորձեր անելու քաղաքականությունը 2018-ից ի վեր բազմիցս կիրառվել է: Մնում է հուսալ, որ այս անգամ կունենանք ոչ միայն բառակազմի, այլև գործիքակազմի ու վարվող քաղաքականության փոփոխություն, ինչն այս պարագայում առավել քան կարևոր է:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: