ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը զինծառայությունից ազատեց գիտական ձեռքբերումներ գրանցած երիտասարդին

Կառավարությունը Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու  որոշում ընդունեց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝ գիտական գործունեության ընթացքում  փորձնական մշակումներ իրականացնելու կարևորությամբ և ռադիոտեխնիկայի, ռադիոնավիգացիայի ու կապի ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, Ռոբերտ Ապիկյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 21-ին), ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունը ՀԱՊՀ-ի «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

2020-ի հուլիսի 6-ին նա պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի մասնագիտական  խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ:  Աշխատում է ՀԱՊՀ համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որպես գիտաշխատող, և զբաղվում է գիտամանկավարժական և ազդանշանների կոդավորման, դեկոդավորման ալգորիթմների հետազոտմամբ և մշակմամբ: Ապիկյանը իր գիտական գործունեության ընթացքում մշակել և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ ազդանշանների կոդավորման և դեկոդավորման ալգորիթմների ոլորտում, մասնավորապես ռադիոնավիգացիոն համակարգերում, դրանց մասին վկայում են նրա գիտական գործունեության ընթացքում տպագրված աշխատանքները, որոնք տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում և միջազգային «IEEE explore» գրադարանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: