ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որևէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի. Փաշինյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել են կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257, իսկ երեկ՝ 295: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը: 

«Ճիշտ է, թեստերի թիվը մեծ է, երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդը օրը՝ 4135: Հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում  թեստերի օրական թիվը 3000-ի չի հասել: Այնուամենայնիվ միտումն անհանգստացնող է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ մարտից հետո երեկ առաջին անգամ խցանում է նկատել, ինչը կապված է ամենայն հավանականությամբ դպրոցների բացման հետ:

Առողջապահության փոխնախարար Ավանեսյանն իր հերթին նշել է, որ նկատում են թեստավորման մեջ տոկոսային աճ, այսօր 7 տոկոս է կազմում, ինչը մտահոգիչ է: Փոխնախարարը դա կապել է հանգստյնա տներից մարդկանց վերադառնալու, մինչդպրոցական շրջանում առևտրի ակտիվացման հետ. «Առաջինկա շաբաթներին կտեսնենք, թե դպրոցների բացման արդյունքում ինչ արդյունքներ ենք գրանցում»:

Վարչապետը նշել է, որ այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա, դա դիմակ կրելն է. «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որևէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Բնականաբար, օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները լիարժեք պահպանվեն: Դիմակը ծնոտը փակելու համար չի, այլ քիթն ու բերանը, քանի որ վիրուսը շնչառական ուղիներով է փոխանցվում:

Երբ տեսնում եմ, թե այլ երկրներում ինչ է կատարվում, ավելի եմ համոզվում, որ մեր ռազմավարությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, ճիշտ ճանապարհն է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: