ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: Այս մասին գրում է eurointegration.com  կայքը:

Համապատասխան բանաձևը, որով պատգամավորները լիակատար համերաշխություն են հայտնում Հունաստանին և Կիպրոսին, պաշտպանել է 601 պատգամավոր, 57-ը դեմ է եղել, 36-ը ձեռնպահ է մնացել:

Հայտարարելով, որ ԵՄ-ն հստակ և վճռականորեն պաշտպանում է իր շահերը՝ եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են արել անհապաղ դադարեցնել հետագա անօրինական հետախուզությունն ու հորատումը Միջերկրական ծովի արևելքում, զերծ մնալ Հունաստանի օդային տարածքի և Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերի սահմանները խախտելուց և վերջ տալ «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությանը»:

Նրանք ընդգծել են, որ հարցի լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների միջոցով, և կողմերին, հատկապես Թուրքիային, կոչ են արել զինված ուժերը շտապ դուրս հանել տարածքից:

Միևնույն ժամանակ, նրանք Եվրոպայի խորհրդին կոչ են արել պատրաստ լինել հետագա սահմանափակումների մշակման, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային և չպետք է բացասաբար անդրադառնան Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների վրա:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո, փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: