ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են հերթական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի պատվիրակությանը, որը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակությանը և բարձր գնահատել արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ համագործակցությունն ու խորհրդատվությունների պարբերական անցկացումը՝ միտված արտաքին քաղաքական ոլորտում ջանքերի համակարգմանը և միջազգային հարաբերությունների զարգացմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որոնք գործնական մեխանիզմ են հանդիսանում՝ փորձի, գիտելիքների և գաղափարների փոխանակման համար՝ համահայկական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական օրակարգի ավելի արդյունավետ կերպով առաջմղման նպատակով։

Այնուհետև քննարկումները շարունակվել են համապատասխան ստորաբաժանումների միջև՝ 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի համաձայն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: