ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը

Ֆրանսայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման տասնյակ զինված երիտասարդներ հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա և նյութական մեծ վնասներ պատճառել: Ձերբակալվել էր կազմակերպիչը՝ Ահմեթ Չեթինը և այդ կազմակերպության ևս 4 անդամ։ Նրանք մեղադրվում են հայերի դեմ ատելություն հրահրելու մեջ, փոխանցում է Ermenihaber.am-ը: 

Նշենք, որ սա հուլիսի 24–ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

Սեմտեմբեր 17-ին կայացել է այդ գործով դատասկան առաջին նիստը։ 

Ֆրանսաիայի Բուրգ էն Բրեսեի դատախազության կողմից Չեթինի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ նշված հանցանքի համար 6 ամսվա հետաձգմամբ ազատազրկում, 5 տարի ընտրվելու իրավունքից զրկվելու և 2․000 եվրո վճարելու պահանջ է ներկայացվել։

Փաստաբանը նշել է, որ Չեթինն ընդունել է իր սխալն ու դադարեցրել է քաղաքական բոլոր գործունեությունները։

Նշենք, որ Չեթինը սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ ասել էր․

«Թուրքիայի կառավարությունը թող ինձ ամսական 2․000 եվրո և զենք տրամադրի, ես էլ Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ անհրաժեշտ է»։ 

Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 5-ին։ 

Հիշեցնենք, որ մոտ 500 ֆրանսիահայեր հուլիսի 24-ին խաղաղ բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ Ադրբեջանի սադրանքների։ Թուրքական աջակողմյան, ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները թուրքական դրոշներով, երկաթե ձողերով և դանակներով հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա։ Սակայն հարձակումը կանխվել էր ֆրանսիական ոստիկանության միջամտության արդյունքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: