ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Շուրջ երեք տասնամյակ մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը, որ  համայն հայության իղձն է եղել և դարձել Հայաստանի ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը: 
Այդ կամքն անցած տարիների ընթացքում անասելի փորձությունների ենթարկվեց և ավելի ամրացավ՝ անցնելով դաժան պատերազմի, շրջափակման, սոցիալական ու տնտեսական բազում դժվարությունների միջով, որոնց առջև մեր ժողովուրդը ոչ մի վայրկյան չընկրկեց: 
1991 թվականի սեպտեմբերի 21-ին  հայ ժողովրդին հազարամյակների իր ճանապարհին պատմական ևս մեկ հնարավորություն ընձեռվեց՝ վերականգնելու ինքնիշխան պետությունը, որ այսօր՝   21-րդ դարում անգամ, ոչ բոլոր ժողովուրդներին է վիճակված:
Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև  մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն: 
Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են: Եվ մենք՝ բոլորս միասին, տարիներ շարունակ քարը քարի վրա դնելով, դժվարություններ հաղթահարելով, ամուր հիմքի վրա կառուցել ենք մեր պետականությունը՝ ստեղծել և կայացրել հպարտության արժանի սեփական զինված ուժեր, կենսունակ պետական ինստիտուտներ, այդ կառույցների միջոցով հաջողությամբ ապահովել պետության անվտանգությունն ու կենսագործունեությունը, դարձել միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ,  և որպես կայացած ու ամուր պետություն՝ դիմագրավել արտաքին մարտահրավերները, դարձել Արցախի մեր քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորը: 
Այդ դժվարին ճանապարհին, իհարկե, անխուսափելիորեն եղել են նաև սխալներ ու բացթողումներ: 
Մի բան, սակայն, ակնհայտ է՝ ավանդույթներ և երկարամյա պատմություն ունեցող ցանկացած պետության հաջողության հիմքում, ի թիվս այլ կարևոր գործոնների, շարունակականությունն է և ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելն ու զրոյական կետից սկսելը, ինչը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:
Մաղթում եմ, որ բոլորս պետության քաղաքացու գիտակցումով և սրտացավությամբ մոտենանք պետականաշինության սուրբ գործին, որտեղ յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունը և անելիքը, պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները, որ մեր ինքնության առհավատչյան և մեր անկախության գրավականն են:
Աշխարհը, ինչպես նաև մեր տարածաշրջանն այսօր նոր մարտահարվերների ու վտանգների առջև են կանգնած, որոնց մեր պետությունը կարող է դիմագրավել միայն ազգային նպատակների շուրջ համախմբվածությամբ, ապազգային կործանարար երևույթների դեմ միասնական պայքարով և երկրի զարգացման ուղղությամբ ամենօրյա տքնաջան աշխատանքով:  
Կրկին շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնի՝  Անկախության օրվա առթիվ: 
 
Աստված պահապան մեր Հայրենիքին և հայ ժողովրդին:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: