ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները. Զոհրաբ Մնացականյան

Photolure.am

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանըհայտնում է Panorama.am։

Նրա խոսքով, առավել քան հստակ ընդգծել են, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով։

«Այդ ամենը մենք ասում ենք բացաձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները։ Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք  առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ կատարել ենք այս ամբողջ շրջանում»,- ասաց Զ.Մնացականյանը։

Նախարարը հիշեցրեց, որ վերջին անգամ հանդիպումը եղել է հունվարին, բայց հայկական կողմի վճռականությունը՝ շարունակելու խաղաղ և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել. «Մենք պատրատ ենք, երբ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, երբ լինի հստակություն, կհայտարարենք։

Բանակցությունների սեղան վերադառնալու մեր կողմից հստակություն կա, մյուս կողմի համար,  ճիշտն ասած, պատրաստ չեմ... ։ Մենք պատրաստ ենք շատ արագ։ Հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել»։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ հայկական կողմը ձախողել է բանակցությունները, Զ. Մնացականյանն ասաց, որ որևէ կերպ չի մեկնաբանի այդ հայտարարությունը,  որը շատ հուզական էր։

«Այդ առումով կթողնեմ առանց մեկնաբանության»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: