ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ

Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Այսօր մենք միանում ենք Կանադայում հայ համայնքին, աշխարհի հայերին՝ նշելու Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը: Կանադան արևմտյան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր, երկու երկրների միջև հարաբերությունները կառուցվել են ընդհանուր արժեքների վրա և միայն ամրացել են»,-  նշել է Կանադայի վարչապետը:

Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ հայկական ծագում ունեցող ավելի քան 60 հազար կանադացի ամեն օր կարևոր ներդրում է ունենում երկրում: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայում:

«2018 թվականին ես Հայաստանում էի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղիները: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում»,-նշել է Ջասթին Թրյուդոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: