ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 158,9 դրամ ԱՐԾԱԹ - 385,64 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 772,99 դրամ

Իրարանցում Ադրբեջանում. դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները

Ադրբեջանում իրարանցում է սկսվել դպրոցական դասագրքերում հայկական դրոշի գույների «հայտնաբերման» հետևանքով, փոխանցում է News.am-ը: 

Ի պատասխան սոցիալական ցանցերում տիրող խառնաշփոթի՝ կրթության նախարարությունն անհրաժեշտ է համարել հերքել նման իրադարձության հնարավորությունը: Նախարարությունից APA-ին հայտնել են, որ ոչ մի դասագրքում կամ հրատարակության մեջ չկան հայկական դրոշի գույները, ինչպես գրում են սոցիալական ցանցերում:

«Ցանկացած գիրք համարվում է հրատարակչական արտադրանք, և հրատարակության համար նախատեսված նյութերի գրաքննությունը, օրենսդրությանը համապատասխան, դրա պատրաստման ընթացքում չի թույլատրվում: Հրատարակչական արտադրանքի պատվիրատու կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ադրբեջանական մանկապարտեզում երեխաներին սովորեցնում են ատել հայերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 6 կմ/ժ
14 C°
 
10°  20° 
21.10.2020
  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: