ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ինքնորոշման իրավունքի միջագային ճանաչումը մեզ համար նախապայման է, կան սկզբունքային այլ հարցեր, որից հետո միայն մենք կբանակցենք. Արայիկ Հարությունյան

Դեռ պատերազմական ամենածանր ժամանակ մենք նույնիսկ վարձկանների հույսին չենք եղել, առավել ևս այսօր, որ ունենք շատ ուժեղ, կանոնավոր բանակ, իսկ վարձկանները քանդում են կանոնավոր բանակը,  բացառվում է նման թույլ տանք: Այս մասին Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արդրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը  և Արցախը այնպիսի քայլեր են անում, որոնք մոտեցնում են պատերազմը, մասնավորապես վերաբնակեցման առումով և ինչ-որ վարձականներ են գալիս Արցախ, փոխանցում է Tert.am:

Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նրանք մեր հայրենակիցներն են, որոնք իրավունք ունեն որպես բռնագաղթվածներ ապրեն Արցախում և դա չի բերում պատերազմի, չի մոտեցնում պատերազմը:

«Ադրբեջանը որ օրը հասկանա, որ ինքը հաղթելու է, անկախ թե ինչպիսի քաղաքական պրոցեսներ է գնում, ինչ փաստաթուղթ է ստորագրված,  ոչ մի միջազգային երաշխիք չի կարող Ադրբեջանին հետ պահել դրանից, ինքը հարձակվելու է»,-ասաց նա և նշեց, որ  դրա համար մեր գլխավոր նպատակը մեր բանակը պետք է լինի:

«Արցախը Հայաստան է և վերջ, որևէ մեկը չկասկածի: Մենք նշում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջագային ճանաչումը մեզ համար նախապայման է, անվտանգությունը պետք է կասկածի տակ չդրվի, կան սկզբունքային որոշ հարցեր, որոնք այսօր մենք չպետք  է բարձրաձայնենք, որից հետո մենք կբանակցենք:

Մենք կողմ ենք խաղաղության և երևի թե Ղարաբաղում ապրողներն են ամենաշատը հասկանում, թե ինչ է խաղաղությունը: Շատ ժամանակ զարմանում եմ, որ խաղաղության մասին խոսում են մարդիկ, ովքեր Ղարաբաղում չեն ապրում, որոնց երեխաների կյանքը վտանգված չէ, որոնց ունեցվածքը Ղարաբաղում չէ, նույնիսկ Հայաստանումում չեն ապրում,  նրանք ավելի շատ են մտածում խաղաղության մասին քա՞ն մենք: Ցանկացած խայտառակ համաձայնագիր, որոշում, փաստաթուղթ, լինելու է մեր վերջը»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: