ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Լենտիխոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱԷՄԳ-ի՝ ՀՀ-ում տարբեր առաքելությունների արդյունքներին։ Կարևորելով դրանց շարունակականության ապահովումը՝ նախարար Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին վերաբերող, ինչպես նաև ՀԱԷԿ -ի անվտանգության բարձրացմանն ուղղված հարցեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: