ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արսեն Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութերի կիրառման հարցը

Այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլոնի հետ: Բարձր գնահատելով Չինաստանի ժողովրդի, կառավարության և դեսպանության օժանդակությունը Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացման գործին` նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին, շեշտելով նրա անձնական ջանքերը` աջակցության ու փոխգործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Արսեն Թորոսյանը հատկապես ընդգծել է Չինաստանի կողմից տրամադրված նյութատեխնիկական, մասնագիտական-խորհրդատվական օգնության կարևորությունը COVID-19 դեմ դժվարին պայքարի ընթացքում:

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման և Չինաստանի աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունը:

Հաջողություն մաղթելով դեսպանի հետագա գործունեությանը` նախարարը վստահություն է հայտնել, որ ՉԺՀ նոր դեսպանի հետ արդյունավետորեն կշարունակվեն համագործակցության երկկողմ ծրագրերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: