ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պենտագոնի ղեկավարը խոստացել է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արևելքում

EPA / UPG

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արևելքում, հայտնում է ТАСС-ը՝ ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայության վրա հղումով:

«Մեր գործընկերությունը սերնդե սերունդ կառուցում են ընդհանուր արժեքների, շահերի և մտահոգությունների վրա, -  Էսփերի խոսքից մեջբերում է գերատեսչությունը:- (…) Մեր ռազմական համագործակցության անկյունաքարն Իսրայելի ռազմական գերակշռության պահպանումն է տարածաշրջանում: Կշարունակենք պահպանել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությունը»:

Նախարարները քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի ստորագրումը, որոնք«տարածաշրջանային անվտանգության ամրապնդման պատմական հնարավորություն» են բացում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: