ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը կպարգևատրի 100-ից ավելի բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչների

Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին:

Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգևատրման առաջարկություն։


«12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգևի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը:

«Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։f


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: