ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի քաղաքապետ․ Բավական է, Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում

Ֆրանսիայի Բուրգ-լես-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է իր պետության գործերում Ադրբեջանի պետական միջամտությունը: Այս մասին գրում է Nouvelles d'Armenie-նհայտնում է Panorama.am։

«Բավական է! Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում»,- ասում է Մարլեն Մուրիեն։ 

Բուրգ-լես-Վալանսում մենք դասեր չենք քաղում Ադրբեջանից, «նավթային բռնապետությունից», որն ըստ «Լրագրող առանց սահմանների» 180-ից 168-րդն է:

Նշվում է, որ 2014-ին Մուրիեն ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում, 2018-ին դատարան հայց է ներկայացվել Ադրբեջանի պետության կողմից՝ նպատակ ունենալով անվավեր ճանաչել 2014-ի հոկտեմբերի 5-ին Շուշիի և Բուրգ-լես-Վալանսի միջև ստորագրված բարեկամության կանոնադրությունը:

«Ես ուզում եմ պարզաբանել, որ բողոքարկելով առաջին ատյանի վճիռը, Բաքվի կողմից վիճարկվող մեր բարեկամության կանոնադրությունը մնում է ուժի մեջ օրենսդրորեն, և ոչ ոք չի կարող կանխորոշել Պետխորհրդի վերջնական որոշումը։ Այսօր ես կրկին սպառնալիքների թիրախ եմ դարձել, որին չեմ ենթարկվելու»,- հայտարարել է Մուրիեն։

Հաղորդվում է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցիներ են եկել քաղաքապետարան ու «հրամայել», որ մեկ ժամվա ընթացքում Արցախի դրոշը, որը ծածանվում է մեր քաղաքների դրոշների կողքին, որոնց հետ կապեր ենք պահպանում, հանվի։

Ասել են, թե իբր զբոսաշրջիկներ են, սակայն մոտ 15 րոպե անց Փարիզում Ադրբեջանի դեսպանության մի պաշտոնյա զանգահարել է քաղաքապետի տեղակալին ու փորձել վախեցնել նրան, որպեսզի «Արցախի դրոշն անմիջապես հանվի»։

«Ադրբեջանը, Ալիևը և նրա համախոհները պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ չեն կարող բարեկամությունը որոշել, կամ չեղյալ հայտարարել, և որ քաղաքը հարգանք ունի Շուշիի բնակիչների և ընդհանրապես արցախցիների նկատմամբ:

Նույնիսկ եթե մեր Բուրգ-լես-Վալանսում գազ չունենանք, մենք կկարողանանք պաշտպանել մեր քաղաքային սահմանները և մեր լիազորությունները՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ, որոնք շնորհում են մեզ՝ մեզ ընտրած  համաքաղաքացիները։ Ե՞րբվանից է օտար պետությունը, Ադրբեջանի բռնապետությունը, իրեն թույլ տվել միջամտել մեր ֆրանսիական տեղական համայնքների գործունեությանը, ինչպես նաև մեր դատական համակարգին։ Սա պետք է դադարեցվի՝ առանց հապաղելու»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ֆրանսիայում, Բուրգ-լես-Վալանսում, Արցախի դրոշի ցուցադրումը համերաշխության գործողություն է այն ժողովրդի հետ, որին Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ամեն օր՝ աշխարհին ցույց տալով, որ իր միակ հայտարարված հավակնությունը ավարտին հասցնել 1915-ի հայերի ցեղասպանությունը, որոնց երեկ կատարողները այսօր նրանց դաշնակիցներն են:

«Ոչ, ո՛չ Բուրգ-լե-Վալանսը, ո՛չ էլ նրա քաղաքապետ Մարլեն Մուրիեն չեն լինի Բաքվի բռնապետության հրամանատարության ներքո»,- ասում է Մարլեն Մուրիեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: