ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 158,9 դրամ ԱՐԾԱԹ - 385,64 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 772,99 դրամ

Ուրֆայի եկեղեցին և այլ հուշարձաններ շարունակում են ավիրվել գանձագողերի կողմից

Ուրֆայի (հին, պատմական անվանումը՝ Եդեսիա, ներկայի թուրք․,  պաշտոնական  անվանումը՝ Շանլըուրֆա) Խալֆաթի գավառի պատմական եկեղեցին ենթարկվում է գանձ որոնողների ավիրումներին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Urfanatik.com կայքէջը։

Հրապարակման հեղինակ Էմինե Ալբայրաքի հաղորդմամբ՝ թեև Ուրֆան իր մշակութային հուշարձանների շնորհիվ առաջին հորիզոնականում է գտնվում Թուրքիայում զբոսաշրջիկներին գրավող նահանգների շարքում, սակայն այստեղ որոշ պատմական կառույցներ հարկ եղածի չափով չեն պահպանվում։

Դրանցից մեկն էլ Խալֆաթիի պատմական (ամենայն հավանականությամբ՝ հայկական) եկեղեցին է, որը գտնվում է Գյուրքույու (Նոհրութ) թաղամասում։ Թեև եկեղեցին վերանորոգման և պահպանման կարիք ունի, սակայն շարունակում է ենթարկվել գանձագողերի ավիրումներին։ Եկեղեցում ոչ միայն վերականգման ուղղությամբ մինչ օրս որևէ աշխատանք չի կատարվել, այլ անգամ պատերի քարերը տեղահան են արվել, իսկ պատերը՝ քանդվել։

Հիշեցնենք, որ Խալֆաթին ժամանակին գյուղ էր Արևմտյան Հայաստանում, մասնաորապես՝ Կիլիկիա նահանգի Ուրֆա նահանգում, որի հայ բնակչությունը բռնի աքսորվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ բնակիչների մեծ մասը զոհվել է տեղահանության ճանապարհին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 6 կմ/ժ
14 C°
 
10°  20° 
21.10.2020
  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: