ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ավրորայի» համաշխարհային միջոցառումների մեկնարկը կտրվի Նյու Յորքում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել «Երախտագիտությունն՝ ի գործ» ճաշի և մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն նախաձեռնության հնգամյակին: Միջոցառումների շարքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակմամբ՝ տեղի ժամանակով 19:00-ին: Այն կանցկացվի մի քաղաքում, որտեղ 2015 թ. Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և սոցիալական ձեռներեց ու հանրօգուտ ներդրող Ռուբեն Վարդանյանն սկսեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Միջոցառումը կվարեն ամերիկացի հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ Դեյվիդ Իգնաթիուսը և Ջուդի Վուդրուֆը։ Միջոցառման ընթացքում կանցկացվի բացառիկ հարցազրույց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Կատարումներով հանդես կգան աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման և լեգենդար ջազային երաժիշտ ու շեփորահար Ուինթոն Մարսալիսը: Միջոցառման ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, կհայտարարվեն հատուկ մրցանակներ և դրամաշնորհներ:

Դիտման արժանի այս առցանց միջոցառումը հրավիրում է հազարավոր աջակիցների և գործընկերների՝ միանալու աշխարհի տարբեր անկյուններից և ոչ մի դեպքում բաց չթողնելու առաջատար մտածողների և մարդասիրության ոլորտի առաջնորդների այս կարևոր հավաքը, որի ընթացքում կսահմանվի «Ավրորայի» ապագա ազդեցության ուղենիշը: Առաջնորդվելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համաշխարհային հասանելիությամբ՝ Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած միջոցառումը հաջորդ օրերին կհեռարձակվի նաև իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և գերմաներեն աշխարհի տարբեր հատվածներում: Հայերեն տարբերակը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ հոկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին (GMT+4):

«Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» տոնակատարությունների շրջանակում լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվում Լոնդոնում, Մոսկվայում, Երևանում և աշխարհի այլ մայրաքաղաքներում, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին: Միջոցառումների շարքը կեզրափակվի էկումենիկ արարողությամբ, որը տեղի կունենա Նյու Յորք քաղաքի մայր տաճարներից մեկում 2021 թ. մարտի 10-ին: Այն նվիրված կլինի կորոնավիրուսի զոհերի հիշատակին և բոլոր նրանց, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն կարիքավորներին օգնելու գործում:

«Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումների նպատակն է իրականացնել դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում, ինչն էլ կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը: Հավաքված գումարները հնարավորություն կտան «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին և անհայտ հերոսներին, որոնք վտանգում են սեփական կյանքը այլոց կյանքը փրկելու համար, շարունակելու իրենց ջանքերը:

Հոկտեմբերի 19-ի միջոցառման հեռարձակման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով auroraprize.com և հետևելով մեզ սոցիալական մեդիայի հարթակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: