ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Հայաստանը կնվազեցնեն երկրների միջև ծանրոցներ ուղարկելու սակագները

Фото: Почта России

«Ռուսաստանի փոստը» և «Հայփոստ» ՓԲԸ-ն 2020-ի հոկտեմբերի 1-ից մի քանի անգամ կնվազեցնեն երկրների միջև ծանրոցներ ուղարկելու սակագները, հայտնել է Ռուսաստանի փոստային օպերատորը, փոխանցում է Aysor.am-ը: 

Համաձայնագիրը ստորագրվել է Նիժնի Նովգորոդում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ:

2020 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունների համար ստեղծվելու է «Երկու մայրաքաղաքների սակագին»: Երևանից Մոսկվա և Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ուղարկելու գինը կնվազի գրեթե երեք անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 420 ռուբլի (2950 դրամ) 1200 ռուբլու փոխարեն: Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամը կարժենա 180 ռուբլի (1250 դրամ):

Հայաստանի այլ մարզերից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղարկելու արժեքը կնվազի մեկուկես անգամ. 1 կգ-ի համար կկազմի 860 ռուբլի (6000 դրամ) և յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար 215 ռուբլի (1500 դրամ):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: