ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կապահովվի համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ իրականացումը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ համայնքային նշանակության, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի, ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ներկայում, համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետության համատեղ մասնակցությամբ, համայնքային միջոցների ներգրավմամբ: Ըստ հիմնավորման՝ դրանց համար ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված ընթացակարգերը բարդ են, ժամանակատար և համայնքների սահմանափակ բյուջեների մասով կատարման համար ոչ ծախսարդյունավետ: Համայնքային ոչ առևտրային ու մասնավոր կազմակերպությունների պատվիրատվությամբ նմանատիպ աշխատանքների կատարումը դյուրին դարձնելու նպատակով առաջարկվում է՝ ոչ տարանցիկ, ՀՀ մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքները դիտարկել, որպես ընթացիկ բնույթ կրող միջոցառումներ և ընդգրկել կառավարության որոշմամբ հաստատված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում, որոնց համար չի պահանջվի շինարարության թույլտվություն: 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բավականին երկար ժամանակ քննարկվել է գյուղական տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը: «Գիտեք, ցավոք, որ մեր գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Եվ մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ընթացակարգերի դյուրացումը կնպաստի գործընթացի ավելի արդյունավետ իրականացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: