ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կարևորել է ՀՀ ԱԺ հետ միջհանձնաժողովային կապերի ամրապնդումը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 24-ին  հանդիպել  են Արցախի Հանրապետության խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի հետ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  կարևորել է ԱՀ Ազգային ժողովի նույնանուն հանձնաժողովի հետ համագործակցության խորացումը՝ նշելով, որ իր ղեկավարած հանձնաժողովը պատրաստակամ է ցուցաբերել տարատեսակ աջակցություն ու խորհրդատվություն, ինչպես նաև անցկացնել համատեղ նիստեր՝ ձևավորելիք միասնական օրակարգի շրջանակում:  Այս համատեքստում Վլադիմիր Վարդանյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ  ՀՀ ԱԺ հանձնաժողովն այժմ  մի շարք լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների քննարկման փուլում է, և մինչև տարեվերջ նախատեսվում է դրանք ընդունել: Նա հայտնել է, որ դրանց թվում է   ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը:

ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նույնպես կարևորել է միջհանձնաժողովային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ դա կարևոր է մասնավորապես օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: