ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում ձերբակալվել է հետախուզության մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավորը

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ  Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է՝ ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

«ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը, հայտնում է Tert.am-ը:

Արթուր Գևորգյանը մեղադրյալ է ներգրաված ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացված և հայտարարված էր հետախուզում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: