ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ միշտ պատրաստ է նրանց հետ քննարկել Հայաստանին ու Արցախին վերաբերող ցանկացած հարց և աջակցել իր հնարավորությունների սահմաններում:

Նշելով, որ այսօր ստեղծված են բոլոր պայմաններն արդյունավետ փոխգործակցության համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կպահպանվեն և կզարգանան միջխորհրդարանական համագործակցության ավանդույթները Հայաստանի Ազգային ժողովի հետ:

Խոսելով Արցախի առաջնահերթ խնդիրների մասին, զրուցակիցները զարգացման հեռանկարի տեսանկյունից հատկապես ընդգծել են դպրոցի, կրթության կարևոր դերը, շատ էական է համարվել նաև տեխնոլոգիաների զարգացումը: Անդրադառնալով ժողովրդագրության խնդրին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել հստակ ծրագրերի միջոցով աջակցել ու խրախուսել մարդկանց՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: