ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 158,9 դրամ ԱՐԾԱԹ - 385,64 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 772,99 դրամ

Զելենսկին չեղարկել է իր այցը Բելառուս

europeworldnews.com

Ուկրաինան չեղարկել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հոկտեմբերին նախատեսվող այցը Բելառուս ու մասնակցությունը երկու երկրների տարածաշրջանային համաժողովին, որը պետք է կայանար Գրոդնոյում: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլին, փոխանցում է korrespondent.net կայքը:

Նրա խոսքով` հուլիսին Բելառուսի կառավարության անունից համաժողովին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել Ուկրաինայի շրջանների բոլոր ղեկավարներին: Օգոստոսի դրությամբ Ուկրաինայի շրջանների մոտ կեսը համաձայնվել էր մասնակցել համաժողովին:

Համաժողովի ընթացքում պետք է մշակվեր նաև Զելենսկիի պաշտոնական այցը Բելառուս:

«Տառացիորեն մի քանի օր առաջ ուկրաինական կողմը մեզ դիմել է համաժողովը 2021 թվական հետաձգելու խնդրանքով: Փաստացիորեն համատեղ նախապատրաստական աշխատանքը չեղարկվել է: Քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը հարաբերությունները «դադարի վրա» է դրել, նշանակում է՝ կշարունակենք աշխատել շրջանների, քաղաքների, գյուղական խորհուրդների և բիզնեսի հետ»,- նշել է դեսպանը:

Նա հայտնել է նաև, որ Ուկրաինայի այդ որոշման պատճառով տուժում են առաջին հերթին երկու երկրների տնտեսությունները, միջշրջանային կապերը և հասարակ ժողովուրդը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 5 կմ/ժ
15 C°
 
10°  20° 
21.10.2020
  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: