ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խարկովում «Ան-26» ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ուկրաինայի Խարկովի մարզում վայրէջքին պատրաստվելու ժամանակ «Ան-26» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, հայտնում է Tert.am:

«25 զոհից բացի 2 մարդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է ծանր, ինքնաթիռում գտնված մնացած անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշված է Ուկրաինայի գլխավոր դատախազության պարզաբանման մեջ:

RT-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի կործանվելու պատճառ կարող է դարձած լինել շարժիչի աշխատանքի խափանումը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաստատած տվյալների համաձայն՝ ինքնաթիռում 27 մարդ է գտնվել: Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել թռիչքներին պատրաստվելու, դրանց իրականացման կանոնները խախտելու հատկանիշներով, ինչը աղետի և ծանր հետևանքների է հանգեցրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: