ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորումը ձախողելու պատճառով

© Mohamed Azakir /Reuters

Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը  հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու՝ իր առջև դրված առաջադրանքը: Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ստեղծելու համար:

Անցյալ շաբաթ Լիբանանին նախագահ Աունը նախազգուշացրել էր, որ չկա քաղաքական փակուղի, որը խոչընդոտել է նոր կառավարության ստեղծմանը՝ կանխատեսելով, որ Լիբանանը «դժոխք կդառնա», եթե կարգավորում չհաջողվի:

Ենթադրվում էր, որ կառավարության պաշտոնները պետք է լրացվեին մինչ սեպտեմբերի կեսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.10.2021
17°  30° 
25.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: