ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի գործողությունները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են: Այս մասին ասված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) խաղաղ բնակչությանը: Մարտակերտը, Մարտունին, Ստեփանակերտը և այլ քաղաքներ, շատ գյուղեր խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են:

Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսման) հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում մեկ երեխա ու մեկ կին սպանվել են և վիրավորվել երկու քաղաքացի: Քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասների այլ դեպքեր նույնպես արձանագրվել են:

Պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, խաղաղ բնակչության տագնապալի հայտարարությունները վկայում են, որ հրետակոծությունն իրականացվում է թիրախավորված: 

Դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են:

Այս ռազմական հարձակումներն առավել դատապարտելի են Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի պայմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, աշխարհի բոլոր անկյուներում անհապաղ համաշխարհային հրադադարի կոչ է արել:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղիղ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և հայկական խաղաղ բնակչության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: