ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ–ի հրամանով ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ

Պաշտպանության նախարարության հրամանով ՊՆ ենթակայության տակ գտնվող ՀՅ Դաշնակցության կամավորական 1-ին վաշտը  մեկնում է Արցախ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը։ Վերջինս նշեց, որ կամավորները քիչ հետո Երևանից կմեկնեն Արցախ՝ կատարելու իրենց առջև դրված պարտականությունները։ Նշենք, որ այս պահին Երևանի Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում շարունակվում է կամավորների հավաքագրումը:

Ավելի վաղ ՀՅԴ անդամ,  Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի նախկին պետ, գնդապետ Արտաշես Մխիթարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված Կամավորական շարժման հարյուրավոր անդամներ պատրաստ են հարկ եղած դեպքում կրկին մեկնել առաջնագիծ կանգնելու մեր զինվորի, սպայի կողքին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: