ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

РИА Новости / Григорий Сысоев

Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և գյուղերի ու քաղաքների գնդակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Շփման գծի ողջ երկայնքով զանգվածային բախումների վերսկսման մասին լուրն իսկապես մտահոգել է ինձ։ Արդեն տեղեկություններ են ստացվում երկու կողմերի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Ես կոչ եմ անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները»,- ասել է Մաասը:

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա երեք համանախագահները պատրաստ են աջակցել դրան։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ ձեռնպահ մնան բռնարարքներից և անցնեն առարկայական բանակցությունների»,- նշել է նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: