ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի ԱԳՆ-ն Մինսկի խմբին կոչ է անում դադարեցնել իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում

Վրաստանը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախումներով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Այս մասին, ինչպես փոխանցում է aysor.am-ը, ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Վրաստանը հույս ունի, որ կողմերի միջև հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի.

«Հուսով ենք, որ կողմերը կվերադառնան բանակցություններին և զերծ կմնան լայնածավալ ռազմական գործողություններից, որոնք կվտանգեն ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը»:

Վրաստանի արտգործնախարարությունը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին և միջազգային կազմակերպություններին գործադրել բոլոր ջանքերը՝ կասեցնելու էսկալացիան և կառուցողական երկխոսություն հաստատելու համար.

«Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում ապաէսկալացիային և խաղաղությանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: