ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջո Բայդենը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը

REUTERS/Carlos Barria

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը, հայտնում է aysor.am-ը:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, վերականգնել հրադադարի ռեժիմը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները», - ասված է Բայդենի հայտարարության մեջ։

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է պնդի, որպեսզի ավելացվի շփման գծում դիտորդների թիվը, ինչպես նաև հավելել որ ԱՄՆ-ն պետք է վերանայի օգնության իր ծրագրերը, որպեսզի երաշխիքներ ստանա, որ որևէ զինտեխնիկա չի կիրառվելու նախահարձակ լինելու նպատակով:

Բայդենն նաև ասել է, որ Թրամփի վարչակազմը պետք է ավելացնի իր դիվանագիտական ջանքերը` նշելով, որ այս էսկալացիան կարող է վերածվել ավելի մեծ տարածաշրջանային կոնֆլիկտի, ինչի համար շեշտել է անհրաժեշտությունը, որպեսզի երրորդ երկրները հեռու մնան այս կոնֆլիկտից, իսկ ԵԱՀԿ-ը Մինսկի խումբը անմիջապես ձգտի իրավիճակի ապաէսկալացիայի և ապահովի բանակցությունների վերսկսումը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: