ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազարեծած ագրեսիան

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ամբողջ բարեկամական խմբի անունից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը դատապարտող հայտարարություն, փոխանցում է Armenpress-ը:

«Ափսոսում եմ, որ այս մասին կարդում եք նման բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մարտերի մասին լուրերը։ Կանադա – Հայաստանի խորհրդարանական բարեկամական խմբի անունից դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան։ Հաշվի առնելով զոհերի աճող թիվը, ավելի քան հարյուր վիրավորների և քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի փաստը՝ այս մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։

Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը, ամբողջ աշխարհի հետ միասին, մտահոգությամբ և ցնցված հետևում է այս բռնություններին։ Կանադական կառավարությունն աշխարհի այլ կառավարությունների հետ միասին մշտապես կոչ է արել վերջ դնել բռնություններին և ապահովել տեղական քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը։ Մենք բոլորս պետք է աշխատենք՝ քաղաքացիական անձանց ռազմական հարվածներից պաշտպանելու ուղղությամբ և ապահովենք, որ հատկապես երեխաները չդառնան ռազմական գործողությունների զոհեր։

Տարածաշրջանից այսօր ստացված տվյալները մտահոգիչ են: Տեղեկությունները, որ մարտերում ուղղակիորեն կիրառվել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, ինչպես նաև ռազմական դրության մասին հայտարարությունները խոսում են բախումների լրջության մասին։ Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որպեսզի նվազեցվի այս հակաամարտության՝ տարածման և արագորեն վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունը։

Իրավիճակը դեռևս զարգանում է, սակայն մենք հույս ունենք, որ կտեսնենք հրադադարի պայմաններին հավատարիմ մնալու պատրաստակամություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացիկ աշխատանքները պետք է հարգվեն և ստանան լիակատար աջակցություն։ Այս հակամարտությունը չունի կենսունակ ռազմական լուծում։

Հուլիսին տեղի ունեցած ագրեսիայի տարածումը հնարավոր եղավ կանխել, և նմանատիպ ջանքեր պետք է նորից գործի դրվեն։ Թուրքական ղեկավարության, հատկապես պաշտոնական խողովակների կողմից շարունակվող հռետորաբանությունը բացարձակապես օգտակար չէ և դուրս է դիվանագիտական նորմերից։ Ոչ մի քաղաքական գործիչ կամ առաջնորդ չպետք է երբևէ խրախուսի ատելությունը, հրապարակավ նսեմացնի էթնիկ կամ ազգային խմբերի կամ կոչ անի բռնի կերպով հեռացնել քաղաքացիական բնակչությանը։

Խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում դադարեցնել մարտերը, անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և ապահովել բռնությունների կենտրոնում հայտնված քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը և աջակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: