ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլը մեկնաբանել է Արցախում իրավիճակի սրացումը

© Михаил Метцель/ТАСС

Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական ուղի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ria, փոխանցում է Panorama.am։

«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին, կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և հակամարտության կարգավորման գործընթացը, որպես այդպիսին, ինչպես նաև առկա սրման հետևանքները տեղափոխվեն քաղաքական և դիվանագիտական ուղի», - ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի գոտու շփման գծում տիրող իրավիճակը «Մոսկվայի և շատ այլ երկրների համար լուրջ անհանգստության առիթ է»:

«Այս իրավիճակի սրումից հետո առաջին ժամերից Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կապի մեջ է եղել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի գործընկերների հետ: Բացի այդ, հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ խոսեց ՀՀ վարչապետի հետ», - ավելացրել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: