ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը՝ ճիշտն ժամանակն է խոսել այդ մասին. Փաշինյան

«Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ արտաքին գործերի նախարարն ու ես: Որևէ երրորդ անձ որևէ բանակցություն, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Panorama.am։

Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։

Նրա խոսքով, ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել օպերատիվ կապի ապահովման գործում իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

«Դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ դուք ասում եք Ալիևը թող չբացի փակ պայմանավորվածությունները, որովհետև եթե մենք բացենք…, վարչապետը պատասխանել է. «Ոչ, ես ասել եմ այսպես կոչված կոնֆիդենցիալ տեղեկատվություն: Իմ կողմից խոսել եմ առանց չակերտների կոնֆիդենցիալ  տեղեկատվության մասին, այսինքն դա ակնհայտ բան է:

Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, հիմա, կարծում եմ, ճիշտն ժամանակն է խոսել այդ մասին։

Ասում են, որ ես Դուշանբեում,  և ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ եմ խնդրել…

Դուշանբեում, երբ որ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգռված էր, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, բա Ադրբեջանն ու Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա, ու մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է՝ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել։

Իրականում, ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. եթե հիշում եք,  այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր և  գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Եվ այնպես ստացվեց, որ ես մի շարք ելույթներում անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էին հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Իլհամ Ալիևի շահագրգրռությունը, որ այնտեղ ինչ որ համաձայնություն կայանա,  մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը հեսա շուտով կհասնի Ադրբեջան և Ադրբեջանի ռազմաքաղաքական  ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահարել Ադրբեջանում»:

Նա  նշել է,  որ Ալիևն անձամբ է իրեն խնդրել: Փաշինյանի խոսքով, գոհ է, որ նման համաձայնություն է ձեռք բերեվել, որովհետև Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իր օրակարգի հարցեր չեն, երկրորդ՝ հայ զինվորների կյանքեր են խնայվել:

«Ադրբեջանի նախագահն այսօր ասում է՝ ինքը այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհեղափոխական խառը վիճակից չօգտվեց, մեծահոգաբար հնարավարություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա: Իրականում հակառակն է: Այն ժամանակ Ալիևը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ այլ բաներով, մտահոգված էր մի հարցով, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան չհասնի:

Այս փաստը, հետագա փաստերը ի վերջո գաիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը ու բռնատիրական համակարգը պահպանելու միջոց։

Այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: