Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը՝ ճիշտն ժամանակն է խոսել այդ մասին. Փաշինյան
«Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ արտաքին գործերի նախարարն ու ես: Որևէ երրորդ անձ որևէ բանակցություն, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Panorama.am-ը։
Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։
Նրա խոսքով, ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել օպերատիվ կապի ապահովման գործում իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
«Դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ դուք ասում եք Ալիևը թող չբացի փակ պայմանավորվածությունները, որովհետև եթե մենք բացենք…, վարչապետը պատասխանել է. «Ոչ, ես ասել եմ այսպես կոչված կոնֆիդենցիալ տեղեկատվություն: Իմ կողմից խոսել եմ առանց չակերտների կոնֆիդենցիալ տեղեկատվության մասին, այսինքն դա ակնհայտ բան է:
Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, հիմա, կարծում եմ, ճիշտն ժամանակն է խոսել այդ մասին։
Ասում են, որ ես Դուշանբեում, և ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ եմ խնդրել…
Դուշանբեում, երբ որ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգռված էր, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, բա Ադրբեջանն ու Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա, ու մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է՝ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել։
Իրականում, ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. եթե հիշում եք, այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Եվ այնպես ստացվեց, որ ես մի շարք ելույթներում անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էին հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Իլհամ Ալիևի շահագրգրռությունը, որ այնտեղ ինչ որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը հեսա շուտով կհասնի Ադրբեջան և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահարել Ադրբեջանում»:
Նա նշել է, որ Ալիևն անձամբ է իրեն խնդրել: Փաշինյանի խոսքով, գոհ է, որ նման համաձայնություն է ձեռք բերեվել, որովհետև Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իր օրակարգի հարցեր չեն, երկրորդ՝ հայ զինվորների կյանքեր են խնայվել:
«Ադրբեջանի նախագահն այսօր ասում է՝ ինքը այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհեղափոխական խառը վիճակից չօգտվեց, մեծահոգաբար հնարավարություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա: Իրականում հակառակն է: Այն ժամանակ Ալիևը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ այլ բաներով, մտահոգված էր մի հարցով, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան չհասնի:
Այս փաստը, հետագա փաստերը ի վերջո գաիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը ու բռնատիրական համակարգը պահպանելու միջոց։
Այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ