ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

ՌԴ-ն բոլոր պատասխանատու համաշխարհային ուժերին կոչ է անում զերծ մնալ հակամարտությանը ցանկացած տիպի միջամտությունից. Մատվիենկո

Евгений Биятов/РИА «Новости»

ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է լայնամասշտաբ ռազմական բախման վերաճելու վտանգով Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք հավասարապես մոտ և բարեկամական են Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների համար: Տվյալ հակամարտությունը ռազմական լուծում չունի և չի կարող ունենալ: Այդ կապակցությամբ կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասվում է Մատվիենկոյի հայտարարության մեջ:

 Ռուսաստանը բոլոր պատասխանատու համաշխարհային ուժերին կոչ է անում զերծ մնալ հակամարտությանը ցանկացած տիպի միջամտություններից, մեջբերում է Մատվիենկոյի խոսքերը ՏԱՍՍ-ը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
04.12.2020
   
05.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: