ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին

Պետք է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ, փոխանցում է Aysor.am-ը: 


«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն և անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացի, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է Զայնետդինովը:

ՀԱՊԿ-ում հայտարարել են.

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի համաձայնագրի իրականացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: