ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Հայաստանի տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից, դա նորություն չէ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից, դա նորություն չէ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակ վարելու և դիրքերի ուղղությամբ օդուժ կիրառելու մասին լուրը:

«Առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական հրթիռա-հրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր: Խոսակցությունը նոր չի ճակատ բացելու մասին: Առաջին իսկ օրվանից այս ճակատն օգտագործվել է իրենց կողմից»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել՝ «փաստացի, ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից, դա նորություն չէ»:

Նա նշել է, որ այս պահին Վարդենիսում համառ մարտեր չկան, բայց հարվածից հետո, բնականաբար, մարտեր կան ու կլինեն:

Այս պահի դրությամբ քաղաքացիական զոհեր և վիրավորվեր չունենք: Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդած տեղեկատվությամբ, Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից:

Նախիջևանի կողմից վիճակը համեմատաբար հանդարտ է:

 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 2 կմ/ժ
0 C°
 
   
01.12.2020
   
02.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: