ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադան և ՄԹ-ն մտահոգված են ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով

 Կանադան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարություն են հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Երկու պետությունների կառավարությունների պաշտոնական կայքերում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան և Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով: «Բնակավայրերի ռմբակոծման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը խորապես մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարի համաձայնագիրը և պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Այս հակամարտության ցանկացած կարգավորում պետք է մերժի բռնությունը և ներառի խաղաղ, բանակցությունների միջոցով լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակներում»,-ասված է ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի անունից տարածված  հայտարարության մեջ, որում երկու երկրները լիակատար աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և վերջին հայտարարությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: