ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում դրսից ապակայունացնող ազդետությունը կանխելու ուղղությամբ. ՌԴ դեսպան

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով: Այս մասին, ինչպես փոխանցում է aysor.am-ը,  լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիան դադարի, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից ապակայունացնող ազդեցությունը», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նա նշել է, որ փոխզիջումների հիման վրա խաղաղ գործընթացին այլընտրանք չկա:

«Ռուսաստանն ավանդաբար իր խնդիրը տեսնում է նրանում, որ թույլ չտա էսկալացիան, որ որպես միջնորդ պայմաններ ստեղծի փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար: Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - հայտարարել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: