ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ում չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը. Դյուժարիկ

ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է  regnum.ru կայքը:

«Այս և շատ այլ հայտարարությունների ճշմարտացիության վերաբերյալ մենք տեղեկություն չունենք: Մենք միջոցներ չունենք դա ստուգելու»,- ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել թույլ տալ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը մտնել հակամարտության գոտի:

«Կարևոր քայլերից մեկը ԵԱՀԿ դիտորդներին «հողի վրա վերադարձնելն է»,-նշել է Դյուժարիկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: