ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ունի 790 զոհ. Արծրուն Հովհաննիսյան

«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են շեշտակի, զգալի հաջողություններ»,- ասուլիսում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Panorama.am-ը: 

Նա նշել է, որ օրվա ընթացքում խոցել են Ադրբեջանի բազում քանակի զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, կենդանի ուժ։

ՊՆ ներկայացուցչի ներկայացրած տվյալներով, ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ Ադրբեջանը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Մոտավոր տվյալներով, կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։

Նրա խոսքով, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հակատանկային և հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։

«Այսպիսով, մարտերը շարունակվում են, մեր Զինված ուժերը հստակ կատարում են իրենց մարտական խնդիրները, հակառակորդի բոլոր հարձակողական գրոհները, փորձերը  հետ են մղվում համապատասխան կորուստներ պատճառելով»,- ասել է Ա.Հովհաննիսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: