ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք Թուրքիան չենք, մեր միջնորդությունը հիմնված չէ բացառապես մեր սեփական շահերի վրա. Զախարովա

© МИД РФ / РИА

Հարցին, թե ինչու Ռուսաստանը հայտարարություններ չի անում նույնքան կտրուկ, արագ և նույն ճնշմամբ, ինչ թուրքական պետության ներկայացուցիչները, կարող եմ ասել հետևյալը. մենք Թուրքիան չենք, մենք Ռուսաստանն ենք, ունենք մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության պատմությունը, և որ ամենակարևորն է` միջնորդության պատմություն` ոչ ակնթարթային, ոչ բացառապես մեր սեփական շահերից, այլ` այն երկրների շահերից, որոնց միջնորդություն տրամադրելու գործին մենք լծվում ենք, փոխանցում է News.am:

Այս մասին «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս ամենն այն մասին է, որպեսզի նախ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկրորդը` ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել քաղաքական և դիվանագիտական հուն: Այս բառերը կարող են ընդհանուր թվալ, բայց դրանք շատ ավելի պրագմատիկ են, քան աշխարհաքաղաքական դոկտրինալ մատրիցայի ոգով արված հայտարարությունները, որոնք մենք լսում ենք շատերից: Բնականաբար, հանրային հռետորաբանությունն ու բանակցություններն անհրաժեշտ է տարանջատել: Իրավիճակին արձագանքման տարբեր մակարդակներ կան, այդ թվում` իրավիճակը կարգավորելու գործնական ջանքեր, հատկապես երբ սրացում կա և մարդիկ են մահանում»,- ասել է նա:

Զախարովան հավելել է, որ հակամարտության սրման առաջին ժամերից սկսած միացել է Ռուսաստանի ճկուն քաղաքականությունը, ամեն օր շփումներ են անցկացվում տարբեր մակարդակներով և տարբեր ուղղություններով:

«Ռուսաստանի փոխարտգործնախարարի զրույցը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ գործնական հարթության մեջ էր և վերաբերում էր ներկա իրավիճակին, ինչպես նաև սփյուռքերի դերին, որոնք իրենց շատ ակտիվ են պահում Ռուսաստանի տարածքում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: