ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պլանավորված է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի մոտալուտ այցը Երևան

ekathimerini.com

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը թվիթերում գրել է. «ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված իմ նամակում ես խնդրել եմ Մշտական խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման վերաբերյալ, և վաղը ես կունենամ նորից կապ կհաստատեմ Հայաստանի արտգործնախարար Ջոհրաբ Մնացականյանի հետ»:

Ինչպես փոխանցում է Panorama.am-ը՝ Նիկոս Դենդիասի՝ ԵԱՀԿ Ալբանիայի նախագահությանն ուղղված իր նամակում խնդրել է կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստի գումարումը` խնդրի անհապաղ քննարկման համար:

Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ պլանավորված է Նիկոս Դենդիասի մոտալուտ այցը Երևան։

«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում անցկացնել ԵԱՀԿ շրջանակներում` երկու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և դիտարկել ճգնաժամը լիցքաթափելու հնարավոր բոլոր եղանակները: Նպատակը մնում է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հրատապ վերսկսումը՝ վեճի խաղաղ կարգավորման շուրջ։ Հունաստանը պատրաստ է նպաստել ճգնաժամի անհապաղ ապաէսկալացիայի ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ։

Հունաստանը նաև «հավանության չի արժանացնում» ցանկացած երրորդ կողմի միջամտությանը, որը լարվածություն է առաջացնում: Այս համատեքստում, ասվում է, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից, որոնք շարժվում են այս ուղղությամբ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: