ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի վարչապետը Հայաստանին և Ադրբեջանին որպես հանդիպման վայր առաջարկել է Թբիլիսին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և հակամարտող կողմերին Թբիլիսին առաջարկել որպես բանակցությունների վայր՝ հակամարտությունը լուծելու համար, փոխանցում է aysor.am-ը:

Նա նշել է, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններով կապված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ 

«Վրաստանում պատմականորեն ապրող հայերը և ադրբեջանցիները մեր քաղաքացիներն են և միշտ կարևոր դեր են խաղացել ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերը և ադրբեջանցիները կարող են ամբողջ Հարավային Կովկասը վերածել խաղաղության ու զարգացման գոտու», - ասել է վարչապետը:

Գեորգի Գախարիան ընդգծել է, որ ընդհանուր շահերից է բխում հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն հաստատումը:

Նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել այս գործընթացին, այդ թվում՝ հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Թբիլիսիում` երկխոսություն վարելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: