ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչև հաղթական ավարտ» բառերի ներքո. Թինա Կանդելակի

«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում:

«Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմականորեն հաստատված փաստ, ճանաչել է 29 պետություն, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան։ Բացի այդ՝ դա արել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը և այլ կազմակերպություններ ու առանձին շրջաններ։

Հայերի բնաջնջման հրահրողն ու կատարողը՝ Թուրքիան, ցեղասպանությունը, բնականաբար, չի ճանաչում։ Սեփական պատմության ամոթալի էջերը միշտ ցանկանում ես պատռել ու մոռանալ։

Իսկ այժմ  թուրքական իշխանությունները ոչ միայն սառնասրտորեն նայում են, թե ինչպես են պատերազմում հայեր մահանում, այլև անում են ամեն ինչ, որ դրանում, որքան հնարավոր է, շատ մարդ մահանա։

Այստեղ միտքս է գալիս 20-րդ դարի ևս մեկ ցեղասպանություն, որը կոչվում է «հրեական հարցի վերջնական լուծում»։ Միայն թե հիմա Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչև հաղթական ավարտ» բառերով»,- նշել է Թինան։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: