ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն չի օգտագործվել դեռևս. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով, երևի թե, խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը՝ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին, փոխանցում է Aysor.am-ը: 

«Մասնավորապես, արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործվելով ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Եվ եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող մասնագետները դրա եզրակացությունն անեն», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն չի օգտագործվել դեռևս։

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտն ու այլ բնակավայրերը մարտական գործողությունների համար թույլատրելի վայր է, մեր պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի», - հայտարարեց Դավիթ Տոնոյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: